13:05  ,  25 դեկտեմբերի, 2020

Կարեն Տոնականյանը պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշել է հաղթանակով

Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը պրոֆեսինոալ ռինգում իր նորամուտը նշանավորեց գեղեցիկ հաղթանակով, տեղեկացնում է Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Մոսկվայի «Կռիլյա սովետով» արենայում կայացած «Շամո Բոքսինգ» ընկերության պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ժամանակ Տոնականյանը նոկաուտով հաղթեց բելառուս Անդրեյ Իսաևին, ով ժամանակին եղել է WBF և IBF վարկածներով ինտերկոնտինենտալ գոտու չեմպիոն, նաև WBO վարկածով Ասիայի չեմպիոն:

Իր դեբյուտային մենամարտում Կարեն Տոնականյանը շատ վստահ տեսք ուներ, նա նախաձեռնողի դերում էր ու մեկնարկից մրցակցին սեղմել էր ռինգի պարաններին: Արդեն առաջին ռաունդում Իսաևը մի քանի անգամ զգաց հայ մարզիկի հարվածի ուժը, իսկ 2-րդ ռաունդում Տոնականյանի հարվածաշարից հետո բելառուս մարզիկը բռնցքամարտի լեզվով ասած պարզապես լողաց ռինգում և մրցավարը մրցակցի առողջությունունից ելնելով արագ կանգնեցրեց մենամարտը:

Հաղթանակից հետո Տոնկանյանը ռինգ վերադարձավ հայոց եռագույնով»,- ասված է Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում