19:48  ,  24 դեկտեմբերի, 2020

Տոկիոյի ՕԽ-ի բյուջեն ավելացել է 3,8 միլիարդ դոլարով 1 տարվա հետաձգման հետեւանքով

Տոկիոյի ամառային Օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերի բուջեն ավելացել է մոտ 3,8 միլիարդ դոլարով՝ հասնելով 15,8 միլիարդ դոլարի, հաղորդում է ճապոնական kyodonews.net-ը։ Պատճառը կորոնավիրուսի համավարակի հետեւանքով մեկ տարվա հետաձգումն է։

Մոտ 2,8 միլիարդ դոլար հատկացվել է մարզական կառույցների եւ օլիմպիական ավանի բարեկարգման եւ սպասարկման ծախսերին, 931 միլիոն դոլար է կազմելու կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների ծախսը։ 34 միլիոն դոլարով աճել է Խաղերի բացման եւ փակման արարողությունների բյուջեն։ Պատճառը արդեն պատրաստի կոնստրուկցիաների պահպանման միջոցառումներն են։

Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն կապահովի ընդհանուր գումարի 6,97 միլիար դոլարը, Տոկիոյի իշխանությունը՝ 6,787 միլիարդ դոլարը։ Մնացած գումարը կհատկացնի Ճապոնիայի կառավարությունը։

Տոկիոյի Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2021թ․ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը, Պարալիմպիկ խաղերը՝ օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում