02:02  ,  24 դեկտեմբերի, 2020

ՊՍԺ - «Ստրասբուրգ»՝ 4:0 (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 17-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց «Ստրասբուրգին» և հաղթեց խոշոր՝ 4:0 հաշվով:

ՊՍԺ-ի կազմից գոլեր հեղինակեցին Տիմոտե Պեմբելեն, Կիլիան Մբապեն, Իդրիսա Գեյեն և Մոյզե Քինը:

Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում ՊՍԺ-ն այժմ 35 միավորով երրորդ տեղում է, «Ստրասբուրգն» ունի 14 միավոր և 17-րդ տեղում է:

Ֆրանսիայի առաջնություն, 17-րդ տուր

ՊՍԺ - «Ստրասբուրգ»՝ 4:0 (տեսանյութ)

Տիմոտե Պեմբելե, 18, Կիլիան Մբապե, 79, Իդրիսա Գեյե, 88, Մոյզե Քին, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով