01:42  ,  24 դեկտեմբերի, 2020

«Ռոման» ու «Միլանը» հաղթանակներ տարան, «Նապոլին» միավորներ կորցրեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Ռոման» ընդունեց «Կալյարիին», «Միլանը»՝ «Լացիոյին», իսկ «Նապոլին»՝ «Տորինոյին»:

«Ռոմա» - «Կալյարի» հանդիպումն ավարտվեց պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմի հաղթանակով՝ 3:2 հաշվով: «Ռոմայի» կազմից գոլեր հեղինակեցին Ժորդան Վերետուն, Էդին Ջեկոն և Ջանլուկա Մանչինին: «Կալյարիի» կազմից դուբլ ձևակերպեց Ժոաո Պեդրոն:

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել «Ռոմայի» մեկնարկային կազմում և մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

«Միլան» - «Լացիո» հանդիպումն ավարտվել է Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմի հաղթանակով՝ 3:2 հաշվով: «Միլանի» կազմից աչքի են ընկել Անտե Ռեբիչը, Հական Չալխանօղլուն և Տեո Էրնանդեսը, իսկ «Լացիոյի» կազմից գոլերի հեղինակ են դարձել Լուիս Ալբերտոն և Չիրո Իմոբիլեն:

«Նապոլին» չկարողացավ հաղթել «Տորինոյին», հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: «Տորինոյի» կազմից գոլի հեղինակ դարձավ Արմանդո Իցոն, իսկ «Նապոլիի» միակ գոլը խփեց Լորենցո Ինսինյեն:

Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում «Միլանն» առաջատար է՝ 34 միավորով, «Ռոման» 27 միավորով երրորդ տեղում է, «Նապոլին» 5-րդն է՝ 25 միավորով, իսկ «Լացիոն» 21 միավորով 8-րդ տեղում է:

Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր

«Ռոմա» - «Կալյարի»՝ 3:2

Ժորդան Վերետու, 11, Էդին Ջեկո, 71, Ջանլուկա Մանչինի, 77 - Ժոաո Պեդրո, 59, 90 (11մ)

«Միլան» - «Լացիո»՝ 3:2 (տեսանյութ)

Անտե Ռեբիչ, 10, Հական Չալխանօղլու, 17 (11մ), Տեո Էրնանդես, 90+2 - Լուիս Ալբերտո, 27, Չիրո Իմոբիլե, 59

«Նապոլի» - «Տորինո»՝ 1:1

Լորենցո Ինսինյե, 90+2 - Արմանդո Իցո, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում