Գերմանական Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է մրցաշարի դեկտեմբեր ամսվա 10 լավագույն գոլերը:
Դեկտեմբերի լավագույն գոլերի հեղինակների թվում են «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը դարձել է Բունդեսլիգայի պատմության երրորդ լավագույն ռմբարկու՝ հատելով 250 գոլի սահմանագիծը, «Բորուսիայի» 16-ամյա հարձակվող Յուսուֆ Մոուկոկոն, որը դարձել է մրցաշարում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:
Դեկտեմբերի լավագույն գոլի հեղինակին կընտրեն երկրպագուները՝ Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացվող քվեարկության միջոցով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում