23:30  ,  23 դեկտեմբերի, 2020

«Ինտերի» հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց «Վերոնային և հաղթանակ տարավ 2:1 հաշվով:

«Ինտերի» կազմից գոլերի հեղինակ դարձան արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը և սլովակ պաշտպան Միլան Շկրինյարը: «Վերոնայի» միակ գոլը խփեց սլովակ կիսապաշտպան Իվան Իլիչը:

Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում «Ինտերն» այժմ առաջատար է՝ 33 միավորով, «Վերոնան» ունի 20 միավոր և 9-րդ տեղում է:

Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր

«Վերոնա» - «Ինտեր»՝ 1:2 (տեսանյութ)

Իվան Իլիչ, 63 - Լաուտարո Մարտինես, 51, Միլան Շկրինյար, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում