12:46  ,  23 դեկտեմբերի, 2020

«Յուվենտուսն» ամենախոշոր հաշվով տնային պարտությունն է կրել 21-րդ դարում

Թուրինի «Յուվենտուսը», Իտալիայի առաջնության 14-րդ տուրում 0։3 հաշվով պարտվելով «Ֆիորենտինային», ամենախոշոր հաշվով տնային պարտությունն է կրել վերջին 10 տարում:

Squawka-ի համաձայն՝ դա 21-րդ դարում «Յուվենտուսի» ամենախոշոր հաշվով տնային պարտության կրկնությունն էր: 2010-ին թուրինցիները տանը 0:3 հաշվով պարտություն էին կրել «Միլանից»:

Հիշեցնենք, որ դա «Յուվենտուսի» առաջին պարտությունն էր Իտալիայի ընթացիկ առաջնությունում: Անդրեա Պիրլոյի գլխավորած թիմը 24 միավորով չորրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով