02:07  ,  22 դեկտեմբերի, 2020

«Չելսին» խնդիրներ չունեցավ «Վեսթ Հեմի» հետ խաղում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» ընդունել էր «Վեսթ Հեմին»: Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3:0 հաշվով:

Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը, գոլի հեղինակ՝ բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան:

Այժմ «Չելսին» ունի 25 միավոր և մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է, «Վեսթ Հեմը» 21 միավորով 10-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր

«Չելսի» - «Վեսթ Հեմ»՝ 3:0 (տեսանյութ)

Տիագո Սիլվա, 10, Թեմի Աբրահամ, 78, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս