18:45  ,  21 դեկտեմբերի, 2020

«Ֆերարիի» տնօրենը նշել է Ֆետելի գլխավոր արժանիքը

«Ֆերարիի» մարզական տնօրեն Լորան Մեկյեսը խոսել է Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելի որակների մասին:

«Դժվար պահերին միշտ կարելի էր զրուցել Ֆետելի հետ, ով միշտ անկեղծ էր, և դա անհավանական էր: Շատ հարցերում մենք համաձայն չէինք Ֆետելի հետ, սակայն նրան հաջողվում էր մեզ բացատրել իր տեսակետը:

Ֆետելը կարողանում է հասկանալ մարդկանց նույնիսկ ամենադժվար իրավիճակներում»,- Մեկյեսի խոսքը փոխանցում է GPFans-ը:

Սեբաստիան Ֆետելը Ֆորմուլա-1-ի չեմպիոնի կոչումը նվաճել է 2010, 2011, 2012 և 2013 թվականներին, երբ հանդես էր գալիս «Ռեդ Բուլում»: 2015-ից նա հանդես է գալիս «Ֆերարիի» կազմում: Իտալական թիմի կազմում նոր մրցաշրջանում նրան կփոխարինի Կարլոս Սայսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում