01:51  ,  21 դեկտեմբերի, 2020

«Ռեալը» հաղթեց եւ հավասարվեց առաջատար «Աթլետիկոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» հյուրընկալվեց «Էյբարին»։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմն առավելության հասավ 3։1 հաշվով։

Արդեն 6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Արքայական թիմի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։ 13-րդ րոպեին նրա փոխանցումից հետո աչքի ընկավ հյուրերի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ «Էյբարը» իսպանացի կիսապաշտպան Կիկեի գոլի շնորհիվ առաջին խաղակեսում կրճատեց հաշվի տարբերությունը։ Ավելացված ժամանակ իսպանացի կիսապաշտպան Լուկաս Վասկեսը հաշիվը դարձրեց 3։1։

«Ռեալը» 29 միավորով հավասարվեց առաջատար «Աթլետիկոյին», որը 2 հանդիպում քիչ է անցկացրել։ «Էյբարը» 14-րդն է՝ 15 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Էյբար» - «Ռեալ»՝ 1։3 (տեսանյութ)

Կիկե, 28 - Քարիմ Բենզեմա, 6, Լուկա Մոդրիչ, 13, Լուկաս Վասկես, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում