01:39  ,  21 դեկտեմբերի, 2020

«Լացիոն» ուժեղ էր «Նապոլիից»

Իտալիայի առաջնության 13-րդ տուրում «Լացիոն» Հռոմում մրցեց «Նապոլիի» հետ եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Աչքի ընկան իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն եւ բրազիլացի կիսապաշտպան Լուիս Ալբերտոն։

«Նապոլին» 23 միավորով 5-րդ տեղում է, «Լացիոն» 8-րդն է՝ 21 միավոր։

Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր

«Լացիո» - «Նապոլի»՝ 2։0

Չիրո Իմոբիլե, 9, Լուիս Ալբերտո, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում