22:53  ,  20 դեկտեմբերի, 2020

«Ռոման» պարտվեց Բերգամոյում՝ 1։4, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (ֆոտո)

Իտալիայի առաջնության 13-րդ տուրում «Ատալանտան» Բերգամոյում մրցեց «Ռոմայի» հետ եւ տարավ կամային հաղթանակ 4։1 հաշվով։

Մայրաքաղաքային թիմն առաջինը հասավ հաջողության արդեն երրորդ րոպեին։ Ամբողջ հանդիպումն անցկացրած Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո «Ատալանտայի» դարպասը գրավեց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։

Դաշտի տերերը երկրորդ խաղակեսում կարողացան չորս գոլ խփել եւ պարտության մատնել մրցակցին։

«Ռոման» 24 միավորով չորրորդ տեղում է, «Ատալանտան» 7-րդն է՝ 21 միավոր։

Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր

«Ատալանտա» - «Ռոմա»՝ 4։1 (տեսանյութ)

Դուվան Սապատա, 59, Ռոբին Գոզենս, 70, Լուիս Մուրիել, 72, Յոսիպ Իլիչիչ, 85 - Էդին Ջեկո, 3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում