22:21  ,  20 դեկտեմբերի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիդս Յունայթեդ»՝ 6։2

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց «Լիդս Յունայթեդին»։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմն առավելության հասավ 6։2 հաշվով։

«Մանչեսթեր Յունայթեդը» 13 խաղից հետո 26 միավորով երրորդ տեղում է եւ 1 միավոր է հետ երկրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթիից» (14 խաղ), «Լիդս Յունայթեդը» 14-րդն է՝ 17 միավոր։

Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիդս Յունայթեդ»՝ 6։2 (տեսանյութ)

Սքոթ Մաքթոմինայ, 2, 3, Բրունու Ֆերնանդեշ, 20, 70, 11մ, Վիկտոր Լինդելյոֆ, 37, Դենիել Ջեյմս, 66 - Լիամ Կուպեր, 41, Ստյուարտ Դալաս, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով