20:07  ,  20 դեկտեմբերի, 2020

«Տոտենհեմը» պարտվեց «Լեսթեր Սիթիին»

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» տանը մրցեց «Լեսթեր Սիթիի» հետ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պարտություն կրեց 0։2 հաշվով։

Հյուրերի կազմում հաշիվը բացեց անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին։ Երկրորդ գոլը սեփական դարպասն ուղարկեց «Տոտենհեմի» բելգիացի պաշտպան Տոբի Ալդերվեյրելդը։

«Լեսթեր Սիթին» 27 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, «Տոտենհեմը» չորրորդն է՝ 25 միավոր։ Առաջատար «Լիվերպուլն» ունի 31 միավոր։

Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր

«Տոտենհեմ» - «Լեսթեր Սիթի»՝ 0։2 (տեսանյութ)

Ջեյմի Վարդի, 45+4, Տոբի Ալդերվեյրելդ, 59, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում