18:25  ,  20 դեկտեմբերի, 2020

«Նապոլիի» հարձակվողը կտեղափոխվի «Յուվենտուս»

«Նապոլիի» լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ կտեղափոխվի Թուրինի «Յուվենտուս», հաղորդում է Tuttosport-ը։

26-ամյա ֆուտբոլիստի համար «Յուվենտուսը» կվճարի 18 միլիոն եվրո։ Միլիկը «Նապոլի» է տեղափոխվել 2016թ․ ամռանն Ամստերդամի «Այաքսից» 32 միլիոն եվրոյով։

Իտալիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 26 հանդիպման, խփել 11 գոլ։ Միլիկի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Մադրիդի «Աթլետիկոն», Լոնդոնի «Տոտենհեմն» ու Լիվերպուլի «Էվերտոնը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English