Իտալիայի առաջնության 13-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 4:0 հաշվով հաղթանակ տարավ «Պարմայի» նկատմամբ:
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ, աչքի ընկան նաև շվեդ կիսապաշտպան Դեյան Կուլուշևսկին և իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան:
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում «Յուվենտուսը» 27 միավորով երրորդ տեղում է, «Պարման» 12 միավորով 15-րդ տեղում է:
Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր
«Պարմա» - «Յուվենտուս»՝ 0:4 (տեսանյութ)
Դեյան Կուլուշևսկի, 23, Կրիշտիանու Ռոնալդու, 26, 48, Ալվարո Մորատա, 85
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում