01:40  ,  20 դեկտեմբերի, 2020

«Յուվենտուսը» հաղթեց «Պարմային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 13-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 4:0 հաշվով հաղթանակ տարավ «Պարմայի» նկատմամբ:

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ, աչքի ընկան նաև շվեդ կիսապաշտպան Դեյան Կուլուշևսկին և իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան:

Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում «Յուվենտուսը» 27 միավորով երրորդ տեղում է, «Պարման» 12 միավորով 15-րդ տեղում է:

Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր

«Պարմա» - «Յուվենտուս»՝ 0:4 (տեսանյութ)

Դեյան Կուլուշևսկի, 23, Կրիշտիանու Ռոնալդու, 26, 48, Ալվարո Մորատա, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով