23:45  ,  19 դեկտեմբերի, 2020

«Էվերտոնն» ուժեղ էր «Արսենալից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Էվերտոնն» ընդունեց «Արսենալին» և հաղթանակ տարավ 2:1 հաշվով:

«Էվերտոնի» կազմից գոլի հեղինակ դարձավ Իերի Մինան, «Արսենալի» կազմից աչքի ընկավ Նիկոլյա Պեպեն, ինքնագոլի հեղինակ դարձավ Ռոբ Հոլդինգը:

Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Էվերտոնը» 26 միավորով երկրորդ տեղում է, «Արսենալն» ունի 14 միավոր և 15-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր

«Էվերտոն» - «Արսենալ»՝ 2:1 (տեսանյութ)

Իերի Մինա, 45 - Ռոբ Հոլդինգ, 22, Նիկոլյա Պեպե, 35

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում