23:28  ,  19 դեկտեմբերի, 2020

«Բավարիայի» հաղթանակը (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 13-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց Լևերկուզենի «Բայերին»: Հանդիպումն ավարտվեց «Բավարիայի» հաղթանակով՝ 2:1 հաշվով:

14-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Բայերի» չեխ հարձակվող Պատրիկ Շիկը, 43-րդ րոպեին Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խփեց պատասխան գոլը, իսկ հանդիպման ավելացված ժամանակի երրորդ րոպեին դարձավ դուբլի հեղինակ:

Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում «Բավարիան» այժմ առաջատար է՝ 30 միավորով: «Բայերը» 28 միավորով երկրորդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Բայեր Լևերկուզեն» - «Բավարիա»՝ 1:2 (տեսանյութ)

Պատրիկ Շիկ, 14 - Ռոբերտ Լևանդովսկի, 43, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով