21:36  ,  19 դեկտեմբերի, 2020

«Բարսելոնան» ու «Վալենսիան» չպարզեցին հաղթողին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում ընդունեց «Վալենսիային»: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 հաշվով:

«Բարսելոնայի» կազմից գոլեր հեղինակեցին արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին և ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն: «Վալենսիայի» կազմից աչքի ընկան ֆրանսիացի պաշտպան Մուկտար Դյակաբին և ուրուգվայցի հարձակվող Մաքսի Գոմեսը:

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում «Բարսելոնան» 21 միավորով 5-րդ տեղում է, «Վալենսիան» 15 միավորով 12-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Բարսելոնա» - «Վալենսիա»՝ 2:2 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 45+4, Ռոնալդ Արաուխո, 52 - Մուկտար Դյակաբի, 29, Մաքսի Գոմես, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով