14:34  ,  21 սեպտեմբերի, 2012

Պողոս Գալստյանը` «Խիմկիի» մարզիչ

Կրասնոդարի «Կուբանի» նախկին մարզիչ Պողոս Գալստյանն ընդգրկվել է մերձմոսկովյան «Խիմկիի» մարզչական շտաբ, հաղորդում է ակումբի կայքը:

Գալստյանը «Կուբանում» աշխատել է 2008-2009 թվականներին եւ մի քանի խաղ անցկացրել է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատարի դերում:

51-ամյա մարզիչը նախքան «Խիմկի» տեղափոխվելն աշխատել է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող Մոսկվայի «Նիկայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում