19:02  ,  19 դեկտեմբերի, 2020

«Աթլետիկոն» խնդիրներ չունեցավ «Էլչեի» հետ խաղում

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» «Վանդա Պետրոպոլիտանո» ստադիոնում ընդունեց «Էլչեին»: Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3:1 հաշվով:

Մադրիդյան թիմի կազմից դուբլ ձևակերպեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, գոլի հեղինակ դարձավ Իսպանիան ներկայացնող հարձակվող Դիեգո Կոստան: «Էլչեի» միակ գոլը խփեց արգենտինացի հարձակվող Լուկաս Բոեն:

Այժմ «Աթլետիկոն» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարն է՝ 29 միավորով, «Էլչեն» 14 միավորով 15-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Աթլետիկո» - «Էլչե»՝ 3:1 

Լուիս Սուարես, 41, 58, Դիեգո Կոստա, 80 (11մ) - Լուկաս Բոե

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով