18:22  ,  19 դեկտեմբերի, 2020

«Լիվերպուլի» հաղթանակը՝ 7:0 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Քրիսթալ Փելասին»  և հաղթանակ տարավ խոշոր՝ 7:0 հաշվով:

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի կազմից դուբլ ձևակերպեցին բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն և եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը: Գոլերի հեղինակ դարձան ճապոնացի հարձակվող Տակումի Մինամինոն, սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն, անգլիացի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը:

Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Լիվերպուլն» առաջատար է՝ 31 միավորով: «Քրիսթալ Փելասն» ունի 18 միավոր և 12-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր

«Քրիսթալ Փելաս» - «Լիվերպուլ»՝ 0:7 (տեսանյութ)

Տակումի Մինամինո, 3, Սադիո Մանե, 35, Ռոբերտո Ֆիրմինո, 44, 68, Ջորդան Հենդերսոն, 52, Մոհամեդ Սալահ, 81, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով