12:40  ,  19 դեկտեմբերի, 2020

Գոլովկինը պաշտպանել է տիտղոսները և գերազանցել Բերնարդ Հոպկինսի ռեկորդը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում IBF և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Գենադի Գոլովկինը պաշտպանել է տիտղոսները:

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում տեղի ունեցած չեմպիոնական մենամարտում ղազախ բռնցքամարտիկը նոկաուտով հաղթել է լեհ Կամիլ Շերեմետային: Գոլովկինը նկատելի առավելություն է ունեցել մենամարտի սկզբից և 4 անգամ նոկդաունի ենթարկել մրցակցին: 7-րդ ռաունդից հետո մենամարտը չի շարունակվել:

38-ամյա Գոլովկինը գերազանցել է ամերիկացի Բերնարդ Հոպկինսի ռեկորդը միջին քաշային կարգում չեմպիոնական տիտղոսը պաշտպանելու ցուցանիշով: Նա 21-րդ անգամ պաշտպանեց տիտղոսը, իսկ Հոպկինսը գրանցել էր 20 պաշտպանություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում