13:51  ,  19 դեկտեմբերի, 2020

Բունդեսլիգա. Հոլանդը՝ նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ

Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Գերմանիայի առաջնության՝ նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ, hաղորդում է Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը:

Նախորդ ամիս 20-ամյա ֆուտբոլիստը Բունդեսլիգայում անցկացրել է 3 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ: 5 գոլ նա խփել էր «Հերտայի» դեմ խաղում (5:2), մեկ անգամ էլ գրավել էր «Բավարիայի» (2:3) դարպասը: «Քյոլնի» դեմ խաղում նորվեգացուն չէր հաջողվել աչքի ընկել արդյունավետ գործողություններով:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Էրլինգ Հոլանդը մասնակցել է 8 խաղի՝ դառնալով 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում