23:44  ,  18 դեկտեմբերի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդը» 40 միլիոն եվրո կվճարի 18-ամյա Տրաորեի համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հունվարին ձեռք կբերի իտալական «Ատալանտայի» 18-ամյա հարձակվող Ամադ Տրաորեին, հաղորդում է Goal.com-ը։

Կոտդիվուարցի ֆուտբոլիստը ստացել է Իտալիայի քաղաքացիություն եւ հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ պայմանագիր կկնքի մանչեսթերյան ակումբի հետ, որը տրանսֆերի համար կվճարի 40 միլիոն եվրո։ Նախատեսված կլինի նաեւ 15 միլիոն եվրոյի բոնուս հետագայում։

Տրաորեն «Ատալանտայի» սան է եւ գլխավոր թիմում նորամուտը նշել է 2019 թվականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս