20:07  ,  18 դեկտեմբերի, 2020

ՉԼ․ Նեյմարը՝ խմբային փուլի լավագույն գոլի հեղինակ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի լավագույն գոլի հեղինակ։ 6-րդ տուրում նա հեթ-տրիկի հեղինակ էր դարձել թուրքական «Բաշակշեհիրի» դեմ խաղում։ Այդ գոլերից մեկը ճանաչվել է լավագույնը։

ՈւԵՖԱ-ն առանձնացրել է եւս հինգ գոլ․ Ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Մագոմեդ-Շապի Սուլեյմանովի գոլը իսպանական «Սեւիլիայի» դարպասը, գերմանական «Բավարիայի» պաշտպան Ջոշուա Կիմիխի գոլը մոսկովյան «Լոկոմոտիվին», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի գոլը «Բաշակշեհիրին», կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի գոլը հունգարական «Ֆերենցվարոշին», Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի գոլը Դոնեցկի «Շախտյորի» դեմ խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում