01:53  ,  18 դեկտեմբերի, 2020

«Շեֆիլդ Յունայթեդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2։3

Անգլիայի առաջնության 13-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդի» հետ եւ հաղթանակ տարավ 3։2 հաշվով։

Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմի կազմում երկու անգամ մրցակցի դարպասը գրավեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։ Աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալը։

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ իռլանդացի հարձակվող Դեւիդ Մաքգոլդրիկը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 23 միավորով 6-րդ տեղում է, «Շեֆիլդ Յունայթեդը» վերջինն է՝ 1 միավոր։

Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր

«Շեֆիլդ Յունայթեդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2։3

Դեւիդ Մաքգոլդրիկ, 5, 87 - Մարկուս Ռեշֆորդ, 26, 51, Անտոնի Մարտիալ, 33

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում