01:40  ,  18 դեկտեմբերի, 2020

Հենրիխ Մխիթարյանի գոլն ու «Ռոմայի» հաղթանակը (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 12-րդ տուրում «Ռոման» ընդունեց «Տորինոյին» եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

Հաշիվը 27-րդ րոպեին բացեց դաշտի տերերի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն անցկացրեց ամբողջ հանդիպումը։

14-րդ րոպեից «Տորինոն» խաղում էր 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց կոտդիվուարցի պաշտպան Ուիլֆրիդ Սինգոն։

43-րդ րոպեին «Ռոման» ստացավ 11 մետրանոցի իրավունք, որն արդյունավետ իրացրեց ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուն։

68-րդ րոպեին պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմի երրորդ գոլը խփեց իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։

73-րդ րոպեին հյուրերի հաշվի տարբերությունը կրճատեց իտալացի հարձակվող Անդրեա Բելոտին։

«Ռոման» 24 միավորով հավասարվեց երրորդ տեղում ընթացող չեմպիոն «Յուվենտուսին» եւ չորրորդն է։ «Տորինոն» նախավերջինն է՝ 6 միավոր։

Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր

«Ռոմա» - «Տորինո»՝ 3։1

Հենրիխ Մխիթարյան, 27, Ժորդան Վերետու, 43, 11մ, Լորենցո Պելեգրինի, 68 – Անդրեա Բելոտի, 73

Հեռացում՝ Ուիլֆրիդ Սինգո («Տորինո»), 14, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում