22:10  ,  17 դեկտեմբերի, 2020

Ֆորմուլա-1․ 2021 թվականի օրացույցը՝ 23 փուլ

Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիան հաստատել է Ֆորմուլա-1 դասի ավտոարշավի աշխարհի առաջնության 2021 թվականի մրցաշրջանը։ Նախատեսվում է անցկացնել 23 փուլ։

Մրցաշրջանը կմեկնարկի մարտի 21-ին Ավստրալիայի Մելբուրն քաղաքում, կավարտվի դեկտեմբերի 5-ին՝ Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ)։

Ֆորմուլա-1․ 2021թօրացույց

  1. Ավստրալիայի Մեծ մրցանակ՝ մարտի 21
  2. Բահրեյնի Մեծ մրցանակ՝ մարտի 28
  3. Չինաստանի Մեծ մրցանակ՝ ապրիլի 11
  4. Դեռ չի հրապարակվել՝ ապրիլի 25
  5. Իսպանիայի Մեծ մրցանակ՝ մայիսի 9։ Կազմակերպիչների հետ նոր պայմանագիր դեռ չի կնքվել
  6. Մոնակոյի Մեծ մրցանակ՝ մայիսի 23
  7. Ադրբեջանի Մեծ մրցանակ՝ հունիսի 6
  8. Կանադայի Մեծ մրցանակ՝ հունիսի 13
  9. Ֆրանսիայի Մեծ մրցանակ՝ հունիսի 27
  10. Ավստրիայի Մեծ մրցանակ՝ հուլիսի 4
  11. Մեծ Բրիտանիայի Մեծ մրցանակ՝ հուլիսի 18
  12. Հունգարիայի Մեծ մրցանակ՝ օգոստոսի 1

Ամառային դադար

  1. Բելգիայի Մեծ մրցանակ՝ օգոստոսի 29
  2. Նիդերլանդների Մեծ մրցանակ՝ սեպտեմբերի 5
  3. Իտալիայի Մեծ մրցանակ՝ սեպտեմբերի 12
  4. Ռուսաստանի Մեծ մրցանակ՝ սեպտեմբերի 26
  5. Սինգապուրի Մեծ մրցանակ՝ հոկտեմբերի 3
  6. Ճապոնիայի Մեծ մրցանակ՝ հոկտեմբերի 10
  7. ԱՄՆ-ի Մեծ մրցանակ՝ հոկտեմբերի 24
  8. Մեխիկոյի Մեծ մրցանակ՝ հոկտեմբերի 31
  9. Սան Պաուլուի Մեծ մրցանակ՝ նոյեմբերի 14
  10. Սաուդյան Արաբիայի Մեծ մրցանակ՝ նոյեմբերի 28
  11. Աբու Դաբիի Մեծ մրցանակ՝ դեկտեմբերի 5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում