02:16  ,  17 դեկտեմբերի, 2020

ՊՍԺ-ն խնդիրներ չունեցավ «Լորյանի» հետ խաղում (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ուժերը չափեց «Լորյանի» հետ և հաղթանակ տարավ 2:0 հաշվով:

Փարիզյան թիմի կազմից գոլեր հեղինակեցին ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն և իտալացի հարձակվող Մոյզե Քինը:

Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում ՊՍԺ-ն ունի 31 միավոր և երկրորդ տեղում է, իսկ «Լորյանը» 11 միավորով 18-րդ տեղում է:

Ֆրանսիայի առաջնություն, 15-րդ տուր

ՊՍԺ - «Լորյան»՝ 2:0 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 51 (11մ), Մոյզե Քին, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով