01:25  ,  17 դեկտեմբերի, 2020

«Բավարիայի» ու «Լայպցիգի» հաղթանակները (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» ընդունել էր «Վոլֆսբուրգին», իսկ «Լայպցիգը» հյուրընկալվել էր «Հոֆենհայմին»:

«Բավարիան» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու դուբլի շնորհիվ 2:1 հաշվով հաղթանակ տարավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ: Հյուրերի միակ գոլը խփեց գերմանացի կիսապաշտպան Մակսիմիլիան Ֆիլիպը:

«Լայպցիգը» նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեց «Հոֆենհայմին»: Հաղթական գոլի հեղինակ դարձավ դանիացի հարձակվող Յուսուֆ Պոուլսենը:

Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում «Բավարիան» այժմ 27 միավորով երկրորդ տեղում է, «Լայպցիգը» ևս ունի 27 միավոր և երրորդ տեղում է, իսկ «Հոֆենհայմը» 12 միավորով 13-րդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Բավարիա» - «Վոլֆսբուրգ»՝ 2:1 (տեսանյութ)

Ռոբերտ Լևանդովսկի, 45+1, 50 - Մակսիմիլիան Ֆիլիպ, 5

«Հոֆենհայմ» - «Լայպցիգ»՝ 0:1 (տեսանյութ)

Յուսուֆ Պոուլսեն, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով