14:51  ,  16 դեկտեմբերի, 2020

«Բորուսիայի» հարձակվողը տարիքային ռեկորդ է սահմանել Բունդեսլիգայում

Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի հարձակվող Յուսուֆա Մուկոկոն, մասնակցելով Բրեմենի «Վերդերի» դեմ Գերմանիայի առաջնության 12-րդ տուրի խաղին, սահմանել է տարիքային ռեկորդ:

Մուկոկոն Բունդեսլիգայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որը դաշտ է դուրս գալիս մեկնարկային կազմում: Նա ռեկորդը սահմանեց 16 տարեկան 25 օրականում, հաղորդում է Gracenote Live-ը:

Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրն էր «Բորուսիայի» ու «Վերդերի» նախկին կիսապաշտպան Նուրի Շահինը, որը 2005 թվականին մեկնարկային կազմում հանդես էր եկել 16 տարեկան 335 օրականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով