02:51  ,  16 դեկտեմբերի, 2020

«Ռեալն» ուժեղ էր «Աթլետիկից»

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրից տեղափոխված խաղում չեմպիոն «Ռեալը» Մադրիդում մրցեց Բիլբաոյի «Աթլետիկի» հետ։

Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմն առավելության հասավ 3։1 հաշվով։

Արդեն 13-րդ րոպեին հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտից հետո հեռացվեց իսպանացի կիսապաշտպան Ռաուլ Գարսիան։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հանդիպման հաշիվը բացեց «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը։

52-րդ րոպեին «Աթլետիկը» վերականգնեց հավասարությունը։ Աչքի ընկավ իսպանացի պաշտպան Անդեր Կապան։

Արքայական թիմին հաղթանակ բերեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի դուբլը։

«Ռեալը» 13 խաղից հետո 26 միավորով երրորդ տեղում է։ «Աթլետիկը» 13-րդն է՝ 14 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Ռեալ» - «Աթլետիկ»՝ 3։1

Տոնի Կրոս, 45+1, Քարիմ Բենզեմա, 74, 90+2 - Անդեր Կապա, 52

Հեռացում՝ Ռաուլ Գարսիա («Աթկլետիկ»), 13, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում