09:44  ,  16 դեկտեմբերի, 2020

Կլիչկոն ու Մեյվեզերը՝ բռնցքամարտի Փառքի սրահում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում IBF/IBO/WBA/WBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն ընդգրկվել է Բռնցքամարտի միջազգային փառքի սրահում, հայտնում է klitschko-brothers-ը:

Նման պատվի են արժանացել նաև ամերիկացիներ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը և Անդրե Ուորդը: Նրանք ընտրվել են 44 թեկնածուների ցուցակից:

Վլադիմիր Կլիչկոն երկրորդ ուկրաինացին է, որն ընդգրկվում է Բռնցքամարտի միջազգային փառքի սրահում: Ավելի վաղ նման պատվի արժանացել էր նրա ավագ եղբայր Վիտալի Կլիչկոն:

Հիշեցնենք, որ Անդրե Ուորդը 2012-ի մայիսի 14-ին ԱՄՆ-ում մենամարտել էր նաև սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի հետ և հասել հաղթանակի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English