17:17  ,  14 դեկտեմբերի, 2020

Լեգենդար Մենի Պակյաոն մտադիր է 2 մենամարտ անցկացնել 2021-ին

Ֆիլիպինցի լեգենդար բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Մենի Պակյաոն հայտնել է, որ ցանկանում է 2 մենամարտ անցկացնել 2021 թվականին: Այս ամիս Պակյաոն ընտրվել էր Ֆիլիպինների իշխող կուսակցության (Ֆիլիպինյան դեմոկրատական կուսակցություն - Ժողովրդի ուժը) նախագահ: Սպասվում է, որ 41-ամյա բռնցքամարտիկը կառաջադրվի 2022-ին անցկացվելիք երկրի նախագահական ընտրություններում։

«Կարծում եմ, որ կկարողանամ 2 մենամարտ անցկացնել հաջորդ տարի: Մենք Ֆիլիպինների Ազգային ժողովում աշխատանքային սեսիաներ ունենք մարտին, այդ պատճառով չեմ ծրագրում մենամարտել այդ շրջանում»,- ֆիլիպինցու խոսքը մեջբերում է BoxingScene-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պակյաոն հանդիպելու է խառը մենամարտերի 2 քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի հետ: Մյուս հավանական մրցակիցն է 33-ամյա ամերիկացի Տերենս Կրոուֆորդը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս