15:22  ,  14 դեկտեմբերի, 2020

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչի զույգերը (ֆոտո)

Շվեյցարական Նիոնում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը:

Գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիային» բաժին հասավ իտալական «Լացիոն», իսկ կատալոնական «Բարսելոնան» կմրցի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ:

Այս փուլում իրար չէին կարող հանդիպել նույն խմբից փլեյ-օֆֆ դուրս եկած թիմերն ու նույն երկրի ներկայացուցիչները:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան փետրվարի 16/17 ու 23/24-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 9/10 և 16/17-ին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)

«Լացիո» (Իտալիա) - «Բավարիա» (Գերմանիա)

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Չելսի» (Անգլիա)

«Լայպցիգ» (Գերմանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)

«Պորտու» (Պորտուգալիա) - «Յուվենտուս» (Իտալիա)

«Բարսելոնա» (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)

«Սևիլիա» (Իսպանիա) -  «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)

«Ատալանտա» (Իտալիա) - «Ռեալ» (Իսպանիա)

Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում