12:49  ,  14 դեկտեմբերի, 2020

Նարեկ Աբգարյանը հաջորդ մենամարտը կանցկացնի դեկտեմբերի 17-ին

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը հաջորդ մենամարտը կանցկացնի դետեմբերի 17-ին, հայտնում է Punch Boxing-ի մամուլի ծառայությունը:

Թեթևագույն քաշային կարգի 8 ռաունդանոց մենամարտում Աբգարյանի մրցակիցը կլինի մեքսիկացի Էդուարդու Բաեզը: Մենամարտը կկայանա Լոս Անջելեսի WildCard Boxnig մարզադահլիճում:

25-ամյա Բաեզը պրոֆեսիոնալ ռինգում տարել է 17 հաղթանակ, կրել 1 պարտություն և 2 մենամարտ ավարտել ոչ ոքի:

Հիշեցնենք, որ Նարեկ Աբգարյանն անցկացրած բոլոր 14 մենամարտերում հաղթանակ է տարել: Նա նախորդ մենամարտն անցկացրել է Մոսկվայում՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով կոլումբիացի Անուար Սալասին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում