01:42  ,  14 դեկտեմբերի, 2020

«Միլանը» խուսափեց պարտությունից Էրնանդեսի դուբլի շնորհիվ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 11-րդ տուրում «Միլանը» սեփական խաղադաշտում մրցեց «Պարմայի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։ Առաջատարը պարտությունից խուսափեց ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսի դուբլի շնորհիվ։

«Միլանը» ընթացիկ առաջնությունում դեռ պարտություն չի կրել, 27 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում ընթացող «Ինտերի» նկատմամբ ունենալով 3 միավորի առավելություն։ «Պարման» 14-րդն է՝ 11 միավոր։

Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր

«Միլան» - «Պարմա»՝ 2։2 (տեսանյութ)

Տեո Էրնանդես, 58, 90+1 - Էրնանի, 13, Յասմին Կուրտիչ, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով