01:07  ,  14 դեկտեմբերի, 2020

«Լեսթերը» խնդիրներ չունեցավ, «Արսենալը» կրեց 7-րդ պարտությունը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 12-րդ տուրում «Լեսթեր Սիթին» տանը 3։0 հաշվով առավելության հասավ «Բրայթոնի» նկատմամբ։

Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը։ Աչքի ընկավ նաեւ անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին։

«Լեսթեր Սիթին» 24 միավորով երրորդն տեղում է, «Բրայթոնը» 16-րդն է՝ 10 միավոր։

Ընթացիկ առաջնությունում 7-րդ պարտությունը կրեց Լոնդոնի «Արսենալը», որն ընդունել էր «Բարնլիին»։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը երկրորդ խաղակեսի մեծ մասն անցկացրեց 10 ֆուտբոլիստներով։ 58-րդ րոպեին հեռացվեց շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական։ 73-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։

«Արսենալը» 13 միավորով 15-րդն է, «Բարնլին» բարձրացավ 17-րդ տեղ՝ 9 միավոր։

Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր

«Լեսթեր Սիթի» - «Բրայթոն»՝ 3։0 (տեսանյութ)

Ջեյմս Մեդիսոն, 27, 44, Ջեյմի Վարդի, 41

«Արսենալ» - «Բարնլի»՝ 0։1 (տեսանյութ)

Պիեր-Էմերիկ Օբամեյանգ, 73, ինքնագոլ

Հեռացում՝ Գրանիտ Ջակա («Արսենալ»), 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում