19:51  ,  13 դեկտեմբերի, 2020

«Ռոմայի» հաղթանակն ու Մխիթարյանի գոլն ու գոլային փոխանցումը (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 11-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Բոլոնիային» եւ առավելության հասավ 5։1 հաշվով։

Արդեն 5-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց դաշտի տերերի իտալացի կիսապաշտպան Անդրեա Պոլին։ 10-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։ 5 րոպե անց «Ռոմայի» երրորդ գոլը խփեց իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։ 24-րդ րոպեին ինքնագոլ հեղինակ դարձավ «Ռոմայի» իտալացի կիսապաշտպան Բրիան Կրիստանտեն։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մայրաքաղաքային թիմի մեկնարկային կազմում էր։ 35-րդ րոպեին նրա փոխանցումից հետո աչքի ընկավ ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուն, իսկ 44-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը մրցակցի դարպասը գրավեց հոլանդացի պաշտպան Ռիկ Կարսդորպի փոխանցումից հետո։ Մխիթարյանը 150-րդ գոլը խփեց ակումբային կարիերայում։

«Ռոման» 21 միավորով 5-րդ տեղում է։

«Նապոլին» 2։1 հաշվով հաղթեց «Սամպդորիային» եւ 23 միավորով բարձրացավ երրորդ տեղ։

Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր

«Բոլոնիա» - «Ռոմա»՝ 1։5 (տեսանյութ)

Բրիան Կրիստանտե, 24, ինքնագոլ - Անդրեա Պոլի, 5, ինքնագոլ, Էդին Ջեկո, 10, Լորենցո Պելեգրինի, 15, Ժորդան Վերետու, 35, Հենրիխ Մխիթարյան, 44

Հեռացում՝  Նիկոլաս Դոմինգես («Բոլոնիա»), 89

«Նապոլի» - «Սամպդորիա»՝ 2։1 (տեսանյութ)

Իրվին Լոսանո, 53, Անդրեա Պետանյա, 68 - Յակուբ Յանկտո, 20

«Ատալանտա» - «Ֆիորենտինա»՝ 3։0

Ռոբին Գոզենս, 44, Ռուսլան Մալինովսկի, 55, Ռաֆայել Տոլոյ, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս