17:41  ,  13 դեկտեմբերի, 2020

«Ինտերի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 11-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց «Կալյարիին» եւ կամային հաղթանակ տարավ 3։1 հաշվով։

Առաջինը գոլ բաց թողնելուց հետո իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը վերջնամասում կարողացավ հաղթել իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելայի, իտալացի պաշտպան Դանիլո Դ’Ամբրոզիոյի եւ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի գոլերի շնորհիվ։

«Ինտերը» 24 միավորով երկրորդ տեղում է։ «Կալյարին» 12-րդն է՝ 12 միավոր։

Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր

«Կալյարի» - «Ինտեր»՝ 1։3 (տեսանյութ)

Ռիկարդո Սոտիլ, 42 - Նիկոլո Բարելա, 77, Դանիլո Դ’Ամբրոզիո, 84, Ռոմելու Լուկակու, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով