23:32  ,  12 դեկտեմբերի, 2020

«Բավարիան» միավորներ կորցրեց (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց «Ունիոն Բեռլինին»: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով:

«Ունիոն Բեռլինի» կազմից գոլի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Գրիշա Պրյոմելը: Պատասխան գոլը խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:

Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում «Բավարիան» այժմ ունի 24 միավոր և առաջատար է: «Ունիոն Բեռլինը» 17 միավորով 6-րդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Ունիոն Բեռլին» - «Բավարիա»՝ 1:1 (տեսանյութ)

Գրիշա Պրյոմել, 4 - Ռոբերտ Լևանդովսկի, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս