23:21  ,  12 դեկտեմբերի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին» չպարզեցին հաղթողին (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում ընդունեց «Մանչեսթեր Սիթիին»:

Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի և կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմերը չկարողացան պարզել հաղթողին: Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի՝ 0:0 հաշվով:

Այժմ «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 20 միավոր և մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում է: «Մանչեսթեր Սիթին» 19 միավորով 8-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:0 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով