20:38  ,  12 դեկտեմբերի, 2020

«Բորուսիան» խոշոր հաշվով պարտվեց «Շտուտգարտին», «Լայպցիգն» ուժեղ էր «Վերդերից» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Շտուտգարտին», իսկ «Լայպցիգը»՝ «Վերդերին»:

«Բորուսիան» պարտություն կրեց խոշոր՝ 1:5 հաշվով: «Շտուտգարտի» կազմից դուբլ ձևակերպեց Սիլա Վամանգիտուկան, գոլեր հեղինակեցին Ֆիլիպ Ֆյորստերը, Տանգույ Կուլիբալին և Նիկոլաս Գոնսալեսը: «Բորուսիայի» միակ գոլը խփեց Ջովանի Ռեյնան:

«Լայցպիգը» 2:0 հաշվով առավելության հասավ «Վերդերի» նկատմամբ: Գոլերի հեղինակ դարձան Մարսել Զաբիտցերը և Դանիել Օլմոն:

«Լայպցիգը» 24 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, իսկ «Բորուսիան» 19 միավորով 5-րդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Բորուսիա» - «Շտուտգարտ»՝ 1:5 (տեսանյութ)

Ջովանի Ռեյնա, 39 - Սիլա Վամանգիտուկա, 26, 53, Ֆիլիպ Ֆյորստեր, 60 Տանգույ Կուլիբալի, 36, Նիկոլաս Գոնսալես, 67

«Լայպցիգ» - «Վերդեր»՝ 2:0

Մարսել Զաբիտցեր, 26,  Դանիել Օլմո, 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով