Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Շտուտգարտին», իսկ «Լայպցիգը»՝ «Վերդերին»:
«Բորուսիան» պարտություն կրեց խոշոր՝ 1:5 հաշվով: «Շտուտգարտի» կազմից դուբլ ձևակերպեց Սիլա Վամանգիտուկան, գոլեր հեղինակեցին Ֆիլիպ Ֆյորստերը, Տանգույ Կուլիբալին և Նիկոլաս Գոնսալեսը: «Բորուսիայի» միակ գոլը խփեց Ջովանի Ռեյնան:
«Լայցպիգը» 2:0 հաշվով առավելության հասավ «Վերդերի» նկատմամբ: Գոլերի հեղինակ դարձան Մարսել Զաբիտցերը և Դանիել Օլմոն:
«Լայպցիգը» 24 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, իսկ «Բորուսիան» 19 միավորով 5-րդ տեղում է:
Գերմանիայի առաջնություն, 11-րդ տուր
«Բորուսիա» - «Շտուտգարտ»՝ 1:5 (տեսանյութ)
Ջովանի Ռեյնա, 39 - Սիլա Վամանգիտուկա, 26, 53, Ֆիլիպ Ֆյորստեր, 60 Տանգույ Կուլիբալի, 36, Նիկոլաս Գոնսալես, 67
«Լայպցիգ» - «Վերդեր»՝ 2:0
Մարսել Զաբիտցեր, 26, Դանիել Օլմո, 41
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում