17:40  ,  12 դեկտեմբերի, 2020

ATP. Տարվա լավագույն «քամբեքը»

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ներկայացրել է 2020թ. լավագույն «քամբեքների» հնգյակը:

Առաջին տեղում է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հաղթանակը ֆրանսիացի Գաել Մոնֆիսի նկատմամբ: Դուբայի մրցաշարում սերբ թենիսիստն առավելության էր հասել 2:6, 7:6, 6:1 հաշվով:

Հիշեցնենք, որ 33-ամյա Նովակ Ջոկովիչը կարիերայում 6-րդ անգամ տարին ավարտել էր ATP-ի դասակարգման աղյուսակի առաջին տեղում: Նա նման հաջողություն գրանցել էր նաև 2011, 2012, 2014, 2015 և 2018 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում