19:07  ,  11 դեկտեմբերի, 2020

Եվրոպայի լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողը

Գերմանական «Բայերի» ջամայկացի հարձակվող Լեոն Բեյլին ճանաչվել է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի լավագույն խաղացող, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Լեւերկուզենի թիմը 6-րդ տուրում 4։0 հաշվով հաղթել էր չեխական «Սլավիային», Բեյլին դարձել դուբլի հեղինակ։

Լավագույնի կոչմանը հավակնում էին նաեւ Ջովանի Լո Չելսոն («Տոտենհեմ»), Մաքսիմիլիան Բեյերը («Հոֆենհայմ») և Ալի Սոուն (ԲԿՄԱ, Սոֆիա):

Լո Չելսոն մեկ անգամ աչքի էր ընկել «Անտվերպենի» հետ մրցավեճում (2:0), Բեյերը 2 գոլ էր խփել բելգիական «Գենտին» (4:1), իսկ Սոուն դուբլ էր ձևակերպել «Ռոմայի» դարպասը (3:1):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում