13:19  ,  11 դեկտեմբերի, 2020

Ջորջ Վեայի որդին առաջին գոլն է խփել եվրագավաթներում

Ֆրանսիական «Լիլի» հարձակվող Թիմոթի Վեան առաջին գոլն է խփել եվրագավաթներում: 20-ամյա ֆուտբոլիստն աչքի է ընկել շոտլանդական «Սելթիկի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին՝ 6 տուրի խաղում (2:3):

Նյու Յորքում ծնված Թիմոթին Լիբերիայի նորընտիր նախագահ, ՊՍԺ-ի, «Միլանի», «Մանչեսթեր Սիթիի» ու «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ, 1995թ. «Ոսկե գնդակի» դափնեկիր Ջորջ Վեայի որդին է։ Նա հանդես է գալիս նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականում:

Opta-ի համաձայն՝ Թիմոթի Վեան եվրագավաթներում աչքի է ընկել հոր խփած գոլից 21 տարի 37 օր անց: Այդ ժամանակ լեգենդար հարձակվողը խաղում էր «Միլանում»:

Թիմոթի Վեան այս մրցաշրջանից առաջ ֆրանսիական ՊՍԺ-ից էր տեղափոխվել «Լիլ», որի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում