12:10  ,  11 դեկտեմբերի, 2020

Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին՝ 6 տուրի լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուներին:

Լավագույնի կոչման համար կպայքարեն Լեոն Բեյլին («Բայեր»), Ջովանի Լո Չելսոն («Տոտենհեմ»), Մաքսիմիլիան Բեյերը («Հոֆենհայմ») և Ալի Սոուն (ԲԿՄԱ, Սոֆիա):

Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:

Բեյլին 2 գոլի հեղինակ է դարձել «Սլավիայի» դեմ խաղում (4:0), Լո Չելսոն մեկ անգամ աչքի է ընկել «Անտվերպենի» հետ մրցավեճում (2:0), Բայերը 2 գոլ է խփել բելգիական «Գենտին» (4:1), իսկ Սոուն դուբլ է ձևակերպել «Ռոմայի» դարպասը (3:1):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում